-
14.06.2012|
00:58
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը զգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է կորցնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքի վրա, եթե չփոխի իր քաղաքականությունը Սիրիայի հարցում:
-
14.06.2012|
00:44
Ռուսաստանը դեմ է Իրանի հանդեպ միակողմանի պատժամիջոցների կիրառմանը և կոչ է անում մյուս երկրներին գործել ընդհանուր սկզբունքներով, որոնք հաստատված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
-
13.06.2012|
04:36
ԱՄՆ-ը չի ֆինանսավորում ռուս ընդդիմադիրներին, հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ Մակֆոլը:
-
13.06.2012|
01:02
Բաղդադում և Հիլլում տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններն ավելի քան 25 մարդու կյանք են խլել: Կան հարյուրավոր վիրավորներ: Այդ մասին հաղորդում են Իրաքի պաշտոնական աղբյուրները: Ոստիկանության տվյալներով` Հիլլ քաղաքի ռեստորաններից մեկի մոտ պայթեցվել է երկու ականապատ ավտոմեքենա:
-
13.06.2012|
00:58
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը Ռուսաստանի իշխանություններին մեղադրել է Սիրիայի կառավարությանը մարտական ուղղաթիռներ մատակարարելու համար:
-
13.06.2012|
00:15
Մասնակցելով ԱՄՆ-ի թուրքերի խորհրդի 31-րդ նիստի բացմանը` Պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների նորմալացումը դրական ներգործություն կունենա ամբողջ տարածաշրջանի վրա:
-
12.06.2012|
05:48
Մեկամսյա մարտերից հետո Եմենի բանակն ամբողջովին իր վերահսկողության տակ է առել Զինջիբար քաղաքը: «Ալ-Քաիդայի» գրոհայինների և Եմենի կառավարական ուժերի միջև զինված հակամարտությունը երկրի հարավային հատվածում սկսվել էր դեռևս 2011-ի գարնանը, երբ մի քանի հարյուր ծայրահեղականներ գրավեցին Աբյան շրջանի մի շարք քաղաքներ, այդ թվում` Զինջիբարը:
-
12.06.2012|
02:56
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլազադեն հայտարարել է, որ Իսրայելում ձևավորվել է բավականաչափ ուժեղ ադրբեջանական համայնք: Նա մասնակցել է ադրբեջանաիսրայելական «ԱդԻՍ» կազմակերպության վերջերս կայացած երկրորդ համագումարին:
-
12.06.2012|
02:45
Հունիսի 11-ին Վենեսուելայի նախագահ ՈՒգո Չավեսը գրանցվել է նախագահի թեկնածու: Նշենք, որ հոկտեմբերի 12-ին Վենեսուելայում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: ՈՒգո Չավեսը Վենեսուելան ղեկավարում է 1999 թվականից:
-
12.06.2012|
01:01
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Չինգիզ Գանիզադեն հայտարարել է, թե Հայաստանի ոստիկանության կողմից Facebook սոցիալական կայքի վերահսկողությունը հակաօրինական է: Նա նաև նշել է, որ սոցիալական կայքերում շփումը բաց է, և այն չպետք է վերահսկեն Հայաստանի Հանրապետության իշխանությունները, քանի որ յուրաքանչյուրն իրավունք ունի իր միտքն արտահայտելու և կարծիքներ փոխանակելու: